ՀետԳաղտնիության քաղաքականություն
ՀետԳաղտնիության քաղաքականություն

«Մաքսիմ» ծառայության գաղտնիության քաղաքականությունը՝ կապված գաղտնի տվյալների մշակման հետ


Սույն քաղաքականությունը կարգավորում է «Մաքսիմ» ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) կողմից ինտերնետի միջոցով ավտոմատացման գործիքների օգտագործմամբ ֆիզիկական անձանց անձնական կամ այլ գաղտնի տվյալների հավաքագրման և մշակման կարգը:

Ընդհանուր դրույթներ
1. Սույն փաստաթղթի շրջանականերում օգտագործվում են հետևյալ հասկացությունները.
1.1. Անձնական տվյալներ` ցանկացած տեղեկություն, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերաբերում է որոշակի կամ որոշված ​​ֆիզիկական անձին (անձնական տվյալների սուբյեկտին):
1.2. Ծառայություն՝ անձնական տվյալների մշակումն ինքնուրույն կազմակերպող և (կամ) իրականացնող, ինչպես նաև անձնական տվյալների մշակման նպատակները, մշակման ենթակա անձնական տվյալների կազմը, անձնական տվյալների հետ կատարվող գործողությունները (գործառնությունները) սահմանող անձ:
1.3. Կայք՝ էլեկտրոնային հաշվիչ մեքենաների և տեղեկատվական համակարգում պարունակվող այլ տեղեկատվության համար նախատեսված ծրագրերի ամբողջություն, որին հասանելիությունն ապահովվում է դոմենային անունների և (կամ) ցանցի հասցեների միջոցով, որոնք թույլ են տալիս նույնականացնել կայքերն ինտերնետում: Ինտերնետում իրավատիրոջ կայքի հասցեները` https://taximaxim.am/driver կամ https://taximaxim.com/driver:
1.4. Բջջային հավելված՝ «Մաքսիմ. տաքսիի պատվիրում» էլեկտրոնային հաշվիչ մեքենաների համար նախատեսված ծրագիր, որը տեղակայվում է Պատվիրատուի՝ iOS, Android, Windows Phone շարժական օպերացիոն համակարգերով աշխատող, ծրագրային ապահովման և սարքավորման Ծառայության համալիրի վրա, և թույլ է տալիս ավտոմատացնել ծառայությունների պատվիրման գործընթացի կազմավորումը:
1.5. Ծառայություններ՝ Պատվիրատուին Ծառայության կողմից մատուցվող տեղեկատվական ծառայություններ՝ ուղղված պատվերի ընդունմանը, մշակմանը, փոխանցմանը, և Պատվիրատուին՝ պատվերի կատարման մասին տեղեկացմանը: Ծառայությունների մատուցման առարկան ու կարգը սահմանված են կայքում տեղադրված հանրային օֆերտայի պայմաններով:
1.6. Պատվիրատու՝ Ֆիզիկական անձ, որը ծառայությունների մատուցման պատվեր է իրականացնում կայքի, բջջային հավելվածի կամ Ծառայության բաժանորդային հեռախոսահամարին զանգահարելու միջոցով և այդ նպատակով տրամադրում է իր անձնական տվյալները:
1.7. Գործընկեր՝ ինքնուրույն, սեփական ուժերով Պատվիրատուին ուղևորների փոխադրման, ապրանքների (բեռների) փոխադրման և բեռնաբարձման, բեռնաթափման ծառայություններ մատուցող անձ: Ընդ որում, Ծառայությունը տրանսպորտային կազմակերպություն չի հանդիսանում և հաճախորդին ինքնուրույն որևէ տրանսպորտային ծառայություն չի մատուցում:
1.8. Պատվեր՝ Պատվիրատուի կողմից Գործընկերոջն ուղղված հարցում՝ տրանսպորտային ծառայությունների մատուցման մասին:
1.9. Անձնական ​​տվյալների մշակում՝ ցանկացած գործողություն (գործառնություն) կամ գործողությունների (գործառնությունների) ամբողջություն, որն իրականացվում է անձնական տվյալների հետ՝ ավտոմատացման միջոցների օգտագործմամբ, կամ առանց դրանց, ներառյալ՝ անձնական տվյալների հավաքագրումը, ձայնագրումը, համակարգումը, կուտակումը, պահպանումը, ճշգրտումը (թարմացումը, փոփոխումը), դուրս հանումը, օգտագործումը, փոխանցումը (տարածումը տրամադրումը, մատչելիությունը), դիմազրկումը, ուղեփակումը, ջնջումը, ոչնչացումը:
1.10. Անձնական տվյալների ավտոմատացված մշակում՝ հաշվիչ տեխնիկայի միջոցով անձնական տվյալների մշակումը:
1.11. Անձնական​​տվյալների տրամադրում՝ որոշակի անձի կամ անձանց որոշակի շրջանակի համար անհատական ​​տվյալների բացահայտմանն ուղղված գործողություններ:
1.12. Անձնական տվյալների ուղեփակում՝ անձնական ​​տվյալների մշակման ժամանակավոր դադարեցում (բացառությամբ այն դեպքերի, երբ մշակումն անհրաժեշտ է անձնական տվյալների հստակեցման համար):
1.13. Անձնական տվյալների ոչնչացում՝ գործողություններ, որոնց արդյունքում անհնար է դառնում վերականգնել տեղեկատվական համակարգում անձնական տվյալների բովանդակությունը և (կամ) ոչնչացվում են անձնական տվյալների նյութական կրիչները:
1.14. Անձնական տվյալների տեղեկատվական համակարգ` տվյալների բազայում պարունակվող անձնական տվյալների ամբողջություն և դրանց մշակումն ապահովող տեղեկատվական տեխնոլոգիաներ և տեխնիկական միջոցներ:
1.15. Cookie ֆայլեր՝ կայքի միջոցով ուղարկված տվյալներից հատվածներ, որոնք պահպանվում են համակարգչում, բջջային հեռախոսում կամ այլ սարքի վրա, որով Պատվիրատուն այցելում է կայք, որն օգտագործվում է կայքում Պատվիրատուի գործողությունների մասին տվյալների պահպանման համար:
1.16. Սարքի նույնացուցիչ՝ եզակի տվյալներ, որոնք հնարավորություն են տալիս նույնականացնել Օգտատիրոջ սարքավորումը, որի վրա տեղադրված է բջջային հավելվածը՝ հենց սարքավորման կողմից տրամադրվող կամ բջջային հավելվածի կողմից հաշվարկվող:
2. Կայքի բջջային հավելվածի կամ Ծառայության բաժանորդային հեռախոսահամարին զանգահարելու միջոցով պատվեր իրականացնելու դեպքում՝ Պատվիրատուն համաձայնում է սույն քաղաքականության պայմաններին, այդ թվում` Ծառայությանը համաձայնություն է տալիս մշակելու իր անձնական տվյալները, այն դեպքերում, երբ գործող օրենսդրությունը պահանջում է այդպիսի համաձայնություն:

Անձնական տվյալներ
3. Անձնական տվյալների մշակման ընթացքում Պատվիրատուն իրավունք ունի.
3.1. Իր անձնական տվյալների մշակման վերաբերյալ տեղեկություններ ստանալ, այդ թվում `
3.1.1. Անձնական տվյալների մշակման փաստի հաստատում:
3.1.2. Անձնական ​​տվյալների մշակման իրավական հիմքերը և նպատակները:
3.1.3. Անձնական տվյալների մշակման նպատակներն ու կիրառական մեթոդները:
3.1.4. Տեղեկություններ՝ անձնական տվյալների մշակումն իրականացնող անձի անվանման և գտնվելու վայրի, անձնական տվյալներ ստանալու իրավունք ունեցող անձանց (բացառությամբ, Ծառայության աշխատողների), կամ անձանց մասին, որոնք կարող են հրապարակել անձնական տվյալները՝ Ծառայության հետ կնքած պայմանագրի կամ գործող օրենսդրության հիման վրա:
3.1.5. Մշակվող անձնական տվյալները, որոնք վերաբերում են անձնական տվյալների համապատասխան սուբյեկտին, դրանց ստացման աղբյուրը, եթե նման տվյալների տրամադրման այլ կարգ օրենքով նախատեսված չէ:
3.1.6. Անձնական տվյալների մշակման ժամկետները, ներառյալ՝ դրանց պահպանման ժամկետները:
3.1.7. Պատվիրատուի՝ գործող օրենսդրությամբ սահմանված իրավունքներն իրականացնելու կարգը:
3.1.8. Տեղեկատվություն՝ տվյալների կատարված կամ ենթադրվող անդրսահմանային փոխանցման մասին:
3.1.9. Ծառայության հանձնարարությամբ անձնական տվյալների մշակում իրականացնող անձի անվանումը կամ ազգանունը, անունը, հայրանունը և հասցեն, եթե մշակումը հանձնարարվել է կամ կհանձնարարվի այդ անձին:
3.1.10. Գործող օրենսդրությամբ նախատեսված այլ տեղեկություններ:
3.2. Պահանջել Ծառայությունից իր անձնական տվյալների հստակեցում, ուղեփակում, ոչնչացում, եթե անձնական տվյալները թերի են, հնացած, ոչ ճշգրիտ, ապօրինի կերպով ստացված կամ պարտադիր չեն մշակման համար սահմանված նպատակների համար, ինչպես նաև ձեռնարկել օրենքով նախատեսված միջոցներ՝ իր իրավունքները պաշտպանելու համար:
3.3. Ծառայության գործողությունները կամ անգործությունը բողոքարկել անձնական տվյալների սուբյեկտների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավասու մարմնին կամ դատական կարգով, եթե Պատվիրատուն գտնում է, որ Ծառայությունն իրականացնում է իր անձնական տվյալների մշակումը՝ խախտելով գործող օրենսդրության պահանջները կամ այլ կերպ խախտում է իր իրավունքները և ազատությունները:
3.4. Իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, ներառյալ՝ դատական կարգով վնասների և (կամ) բարոյական վնասի փոխհատուցման:
4. Անձնական տվյալների մշակման ընթացքում Ծառայությունը պարտավորվում է.
4.1. Պատվիրատուին իր հայեցողությամբ տրամադրել հետևյալ տեղեկությունները.
4.1.1. Անձնական տվյալների մշակման փաստի հաստատում:
4.1.2. Անձնական ​​տվյալների մշակման իրավական հիմքերը և նպատակները:
4.1.3. Անձնական տվյալների մշակման նպատակներն ու կիրառելի մեթոդները:
4.1.4. Իր անվանումը և գտնվելու վայրը, տեղեկություններ՝ անձնական տվյալներ ստանալու իրավունք ունեցող անձանց (բացառությամբ, Ծառայության աշխատողների), կամ այն անձանց մասին, որոնց կողմից կարող են հրապարակվել անձնական տվյալները՝ պայմանագրի կամ գործող օրենսդրության հիման վրա:
4.1.5. Պատվիրատուի մշակվող անձնական տվյալները, դրանց ստացման աղբյուրը, եթե նման տվյալների տրամադրման այլ կարգ գործող օրենսդրությամբ նախատեսված չէ:
4.1.6. Անձնական տվյալների մշակման ժամկետները, ներառյալ՝ դրանց պահպանման ժամկետները:
4.1.7. Պատվիրատուի՝ գործող օրենսդրությամբ սահմանված իրավունքներն իրականացնելու կարգը:
4.1.8. Տեղեկատվություն՝ տվյալների կատարված կամ ենթադրվող անդրսահմանային փոխանցման մասին:
4.1.9. Ծառայության հանձնարարությամբ անձնական տվյալների մշակում իրականացնող անձի անվանումը կամ ազգանունը, անունը, հայրանունը և հասցեն, եթե մշակումը հանձնարարվել է կամ կհանձնարարվի այդ անձին:
4.1.10. Գործող օրենսդրությամբ նախատեսված այլ տեղեկություններ:
4.2. Ապահովել Պատվիրատուի անձնական տվյալներին չթույլատրված մուտքի կանխման նպատակով միջոցառումների ձեռնարկումը:
4.3. Հրապարակել կամ այլ կերպ տրամադրել անսահմանափակ մուտք այն փաստաթղթին, որով սահմանվում է անձնական տվյալների մշակման, ինչպես նաև անձնական տվյալների պաշտպանության իրականացվող պահանջների մասին տվյալների վերաբերյալ քաղաքականություն:
5. Անձնական տվյալների հավաքագրման և մշակման նպատակը Պատվիրատուի և Ծառայության միչև ծառայությունների մատուցման պայմանագրի կնքումն է:
6. Պատվիրատուի անձնական տվյալները պահվում են էլեկտրոնային կրիչների վրա և մշակվում են անձնական տվյալների մշակման ավտոմատացված համակարգերով:
7. Ծառայությունը հավաքագրում և մշակում է Պատվիրատուի հետևյալ անձնական տվյալները.
7.1. Ազգանունը, անունը, հայրանունը,
7.2. Ծննդյան ամսաթիվը,
7.3. Բաժանորդային հեռախոսահամարը,
7.4. Գտնվելու վայրի հասցեն,
7.5. Էլեկտրոնային փոստի հասցեն:
8. Հետևյալ անձնական տվյալները Պատվիրատուն Ծառայությանը կարող է տրամադրել իր հայեցողությամբ, ինչպես նաև կարող է փոփոխել և (կամ) ջնջել դրանք իր հայեցողությամբ.
8.1. Ազգանունը, անունը, հայրանունը,
8.2. Ծննդյան ամսաթիվը,
8.3. Գտնվելու վայրը,
8.4. Էլեկտրոնային փոստի հասցեն:
9. Պատվիրատուի անձնական տվյալները Ծառայության կողմից ոչնչացվում են` հետեւյալ դեպքերում.
9.1. Ծառայությունների մատուցման ավարտից երեք տարի հետո,
9.2. Պատվիրատուի՝ իր անձնական տվյալների մշակման համաձայնության հետկանչի դեպքում:
10. Պատվիրատուի անձնական տվյալների ոչնչացումը կատարվում է առանց դրանց հետագա վերականգնման հնարավորության:
11. Պատվիրատուի անձնական տվյալներին մուտք ունեն միայն այն անձինք, ովքեր անմիջական կապ ունեն Ծառայությունների մատուցման հետ: Այլ դեպքերում Ծառայությունը չի տարածում Պատվիրատուի անձնական տվյալները, ինչպես նաև երրորդ անձանց դրանց մուտք չի տրամադրում՝ առանց Պատվիրատուի նախնական համաձայնության, բացառությամբ օրենքով սահմանված կարգով իրավասու պետական մարմիններին անձնական տվյալների տրամադրման դեպքերի:
12. Ծառայությունն իրականացնում է հետևյալ միջոցառումները` Պատվիրատուի անձնական տվյալներ չթույլատրված մուտքը կանխելու համար.
12.1. Նշանակում է անձնական​​տվյալների մշակման կազմակերպման պատասխանատու աշխատողներ:
12.2. Կիրառում է կազմակերպչական և տեխնիկական միջոցներ` Պատվիրատուի անձնական տվյալների անվտանգությունն ապահովելու համար, մասնավորապես`
12.2.1. Սահմանում է անձնական​​տվյալների տեղեկատվական համակարգերում անձնական​​տվյալների անվտանգության վերաբերյալ սպառնալիքները:
12.2.2. Կազմակերպում է այն տարածքների անվտանգության ապահովման ռեժիմը, որտեղ տեղադրված է տեղեկատվական համակարգը, որը կանխում է այդ տարածք այն անձանց անվերահսկելի ներթափանցման կամ գտնվելու հնարավորությունը, ովքեր չունեն այդ տարածքներ մուտքի իրավունք:
12.2.3. Ապահովում է անձնական տվյալների կրիչների անվտանգությունը:
12.2.4. Հաստատում է անձնական​​տվյալներին մուտք ունենցող անձանց ցուցակը, ինչն անհրաժեշտ է իրենց ծառայողական (աշխատանքային) պարտականությունների կատարման համար:
12.2.5. Օգտագործում է տեղեկատվության պաշտպանության միջոցներ, որոնք անհրաժեշտ են անձնական տվյալներին չթույլատրված մուտքը կանխելու համար:
12.2.6. Գնահատում է անձնական տվյալների անվտանգության ապահովման համար ձեռնարկված միջոցառումների արդյունավետությունը:
12.2.7. Ապահովում է անձնական​​տվյալներին չթույլատրված մուտքի բացահայտումը և միջոցների ձեռնարկումը:
12.2.8. Վերականգնում է չթույլատրված մուտքի ժամանակ փոփոխված կամ ոչնչացված անձնական տվյալները (նմնան վերականգնման տեխնիկական հնարավորության առկայության դեպքում):
12.2.9. Սահմանում է անձնական տվյալների տեղեկատվական համակարգում մշակվող անձնական տվյալներ մուտք գործելու կանոնները:
12.2.10. Վերահսկողություն է իրականացնում անձնական տվյալների անվտանգության ապահովման կապակցությամբ իրականացված միջոցառումների և անձնական տվյալների տեղեկատվական համակարգերի պաշտպանվածության մակարդակի նկատմամբ:
13. Պատվիրատուն իրավունք ունի Ծառայությանից պահանջել իր անձնական տվյալների հստակեցում (արդիականացում), ուղեփակում կամ ոչնչացում, եթե անձնական տվյալները թերի են, հնացած, ոչ ճշգրիտ, ապօրինի ձեռք բերված կամ անհրաժեշտ չեն մշակման նպատակների իրականացման համար, ինչպես նաև հետ կանչել անձնական տվյալների մշակման իր համաձայնությունը` Ծառայությանը համապատասխան գրավոր դիմում և (կամ) պահանջ փոստով, ստացման մասին ծանուցմամբ պատվիրված նամակով ուղարկելու կամ այն անձամբ Ծառայության գտնվելու վայր ներկայացնելու միջոցով: Ծառայության ստորաբաժանումների հասցեները նշված են կայքի համապատասխան բաժնում: Նշված հարցումը/պահանջը պետք է պարունակի Պատվիրատուի կամ նրա ներկայացուցչի անձը հաստատող հիմնական փաստաթղթի համարը, տեղեկություններ նշված փաստաթղթի տրման ամսաթվի, այն տվող մարմնի մասին, Պատվիրատուի բնակության վայրի հասցեն, Պատվիրատուի՝ Ծառայության հետ ունեցած հարաբերությունները հաստատող տեղեկություններ (պայմանագրի համարը, պայմանագրի կնքման ամսաթիվը, պայմանական բանավոր նշումը և (կամ) այլ տվյալներ), կամ տեղեկություններ, որոնք այլ կերպ հաստատում են անձնական տվյալների մշակման փաստը, Պատվիրատուի անձնական տվյալների հստակեցման, ուղեփակման կամ ոչնչացման պահանջ կամ ծանուցում անձնական տվյալների մշակման համաձայնության հետկանչի մասին, Պատվիրատուի կամ նրա ներկայացուցչի ստորագրությունը: Ծառայությունը պարտավոր է պատճառաբանված պատասխան ներկայացնել Պատվիրատուի հարցման/պահանջի վերաբերյալ ՝ այն ստանալուց հետո 30 օրացուցային օրվա ընթացքում:
14. Գործընկերների կողմից Ծառայությունների մատուցման որակի բարելավման, այդ թվում ՝ Գործընկերոջ կողմից պատվերը կատարելիս Պատվիրատուի գտնվելու վայրը որոշելու, ինչպես նաև Գործընկերոջ ավտոմեքենայի սրահում մոռացված իրերի թողնելու դեպքում սերվիսն իրավունք ունի Հաճախորդի բաժանորդային հեռախոսահամարը փոխանցել գործընկերոջը:

Աշխարհագրական տվյալներ
15. Ծառայությունը բջջային հավելվածի միջոցով տվյալներ է ստանում Պատվիրատուի գտնվելու վայրի մասին (աշխարհագրական տվյալներ): Պատվիրատուի աշխարհագրական տվյալները Ծառայությանը փոխանցվում են միայն բջջային հավելվածի օգտագործման ժամանակ: Պատվիրատուն իր հայեցողությամբ կարող է արգելել աշխարհագրական տվյալների փոխանցումը՝ փոխելով բջջային սարքի համապատասխան կարգավորումները:
16. Պատվերի կատարման նպատակով Ծառայությունը իր պատվերն ընդունած Գործընկերներին տրամադրում է Պատվիրատուի աշխարհագրական տվյալները:

Վճարային տեղեկություններ
17. Գործընկերների կողմից տրամադրվող տրանսպորտային ծառայությունների դիմաց անկանխիկ՝ բանկային քարտի միջոցով, վճարման հնարավորության ստանալու համար Պատվիրատուն կարող է իր բանկային քարտը կապել ID համարի հետ: Բանկային քարտի կապումն իրականացվում է Պատվիրատուի կողմից ինքնուրույն՝ բջջային հավելվածում նշելով հետևյալ տվյալները.
17.1. Բանկի քարտի համարը,
17.2. Բանկային քարտի գործողության ժամկետը,
17.3. Բանկային քարտի սեփականատիրոջ անունը և ազգանունը,
17.4. Բանկային քարտի պաշտպանիչ ծածկագիրը:
18. Անկանխիկ՝ բանկային քարտի միջոցով վճարումն իրականացվում է միջազգային վճարային համակարգերի կանոններին համապատասխան ՝ պահպանելով վճարման կատարման գաղտնիության և անվտանգության սկզբունքները: Պատվիրատուի կողմից տրամադրվող տվյալների անվտանգությունը ապահովվում է՝ վճարային քարտի տվյալների անվտանգության ստանդարտների պահանջներին համապատասխան (Payment Card Industry Data Security Standard), և ոչ ոք, այդ թվում` Ծառայությունը, չեն կարող դրանք ստանալ: Բանկային քարտի տվյալների մուտքագրումը կատարվում է սպասարկող բանկի պաշտպանված վճարման էջում, որն ապահովում է ծառայությունների անկանխիկ վճարման հնարավորությունը:

Cookie ֆայլեր
19. Ծառայության կողմից կարող են օգտագործվել հետևյալ cookie ֆայլերը.
19.1. Խիստ անհրաժեշտ cookie: Պահանջվում է կայքում տեղաշարժվելու և հայցվող ծառայություններից օգտվելու համար: Այս տեսակի cookie-ներն օգտագործվում են, երբ Պատվիրատուն գրանցվում է և մուտք է գործում համակարգ: Առանց դրանց, Պատվիրատուի կողմից հայցվող ծառայություններն անհասանելի են դառնում: Այս cookie ֆայլերը հիմնական են և կարող են լինել ինչպես մշտական, այնպես էլ ժամանակավոր: Առանց այս ֆայլերի կայքը պատշաճ կերպով չի աշխատում:
19.2. Շահագործվող Cookie: Հավաքում են վիճակագրական տվյալներ կայքի օգտագործման մասին: Այս ֆայլերը չեն ստանում Պատվիրատուի անձնական տվյալները: Այս ֆայլերի հավաքած բոլոր տեղեկությունները վիճակագրական բնույթ են կրում և անանուն են: Այս ֆայլերի օգտագործման նպատակներն են.
19.2.1. Կայքերի օգտագործման վիճակագրության ստացումը,
19.2.2. Գովազդային արշավների արդյունավետության գնահատումը:
Այս cookie ֆայլերը մշտական​​և ժամանակավոր են, կարող են լինել ինչպես հիմանական, այնպես էլ կողմնակի:
19.3. Ֆունկցիոնալ cookie: Օգտագործվում են Պատվիրատուի կողմից տրամադրված տեղեկատվությունը (օրինակ՝ անունը, լեզուն կամ գտնվելու վայրը) հիշելու համար: Այս ֆայլերն օգտագործում են անդեմ տեղեկությունները և այլ կայքերում Պատվիրատուի գործողություններին չեն հետևում: Այս ֆայլերի օգտագործման նպատակներն են.
19.3.1. Տվյալների պահպանում այն մասին, թե Պատվիրատուին նախկինում որևէ ծառայություն մատուցվել է:
19.3.2. Ընդհանուր առմամբ կայքի հետ փոխգործակցության որակի բարելավում՝ ընտրած նախապատվությունների հիշման ճանապարհով:
Այս cookie ֆայլերը մշտական​​և ժամանակավոր են, կարող են նաև լինել ինչպես հիմանական, այնպես էլ կողմնակի:
19.4. Գովազդային cookie. Օգտագործվում են կայքում գովազդային նյութերը վերահսկելու, օգտատիրոջ կոմից գովազդի դիտումների քանակը սահմանափակելու, ինչպես նաև գովազդային արշավների արդյունավետությունը գնահատելու համար: Գովազդային cookie-ները տեղադրվում են երրորդ անձանց կողմից, օրինակ՝ գովազդատուների և նրանց գործակալների կողմից: Այս ֆայլերը կապված են գովազդի հետ, որը ներկայացվում է երրորդ ընկերությունների կողմից: Կարող են լինել ինչպես մշտական, այնպես էլ ժամանակավոր:
20. Ուղեփակել կամ ջնջել cookie ֆայլերը, ինչպես նաև սահմանափակել դրանց գործողությունները, հնարավոր է Պատվիրատուի կողմից օգտագործվող բրաուզերի կարգավորումներում:

Սարքի նույնացուցիչ
21. Սարքի նույնացուցիչի վերաբերյալ հավաքագրված տվյալները չեն պարունակում Պատվիրատուի անձնական տվյալները:
22. Սարքի նույնացուցիչի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման նպատակը բջջային հավելվածի օգտատերերի ներքին հաշվառումն է:

Բջջային կապի օպերատորի մասին տվյալներ
23. Ծառայությունը, բջջային հավելվածի միջոցով, տեղեկատվություն է ստանում Պատվիրատուին բջջային կապի ծառայություններ մատուցող օպերատորի (բջջային կապի) մասին:
24. Բջջային կապի օպերատորի վերաբերյալ հավաքագրվող տվյալները չեն պարունակում Պատվիրատուի անձնական տվյալներ:
25. Բջջային կապի օպերատորի վերաբերյալ տեղեկության հավաքագրման նպատակը Պատվիրատուի բջջային հավելվածի կարգավորումներում նրա գտնվելու վայրի երկրի և բջջային հավելվածի ինտերֆեյսի լեզվի ավտոմատ տեղադրումն է:

Պատվերների պատմությունը
26. Ծառայությունը պահպանում է Պատվիրատուի ուղևորությունների պատմությունը, մասնավորապես՝ պատվերի ստեղծման ժամանակը, մեքենայի փոխանցման վայրի հասցեն, երթուղու միջանկյալ և վերջնական հասցեները, կիրառելի սակագինը, վճարման մեթոդը և Պատվերի ստեղծման ժամանակ նշված այլ տվյալներ:
27. Պատվերների պատմության հավաքագրման նպատակը մատուցվող ծառայությունների որակի բալերավումն է՝ նախկինում տրամադրված տվյալների օգտագործմամբ պատվերի չափորոշիչների ավտոմատ լրացման միջոցով, ինչը հնարավորություն է տալիս կրճատել պատվերի ստեղծման վրա ծախսվող ժամանակը: