ՀետԻրավական տեղեկություն
ՀետԻրավական տեղեկություն

«Մաքսիմ» ծառայության աշխատանքի կանոններ


1. Ընդհանուր դրույթներ
1.1. Յուրաքանչյուր ֆիզիկական անձի (այսուհետ`Պատվիրատու) հասցեագրված սույն փաստաթուղթը հանդիսանում է «Մաքսիմ» ծառայության (այսուհետ` Ծառայություն) պաշտոնական առաջարկ, և պարունակում է տեղեկատվական ծառայությունների մատուցման բոլոր էական պայմանները, որոնք ուղղված են Taxi Maxim ծրագրայի-ապարատային համալիրում Պատվիրատուի պատվերի մուտքին և Պատվիրատուին պատվերի կատարման մասին տեղեկացմանը:
1.2. ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 453-րդ հոդվածի համաձայն սույն փաստաթուղթը հանդիսանում է հրապարակային օֆերտա: Սույն օֆերտայում նշված եղանակներից որևէ մեկով տրանսպորտային միջոցի պատվերը հանդիսանում դրա ակցեպտ, ինչը հավասարազոր է դրանում նշված պայմաններով պայմանագրի կնքմանը: Օֆերտան տեղադրված ՝ https://taximaxim.am и https://taximaxim.com ինտերնետային պաշտոնական կայքերում:
1.3. Ընդունելով հրապարակային օֆերտայի պայմանները՝ Պատվիրատուն նաև համաձայնում է անձնական տվյալների մշակման վերաբերյալ Ծառայության հետևյալ հասցեներում գտնվող https://taximaxim.am/term/policy-client/և https://taximaxim.com/term/policy-client/ քաղաքականության հետ:
1.4. Պատվիրատուն պարտավոր է մանրամասն ծանոթանալ սույն օֆերտայի տեքստին: Այն դեպքում, եթե Պատվիրատուն համաձայն չէ պայմաններից որևէ մեկի հետ, ապա նրան առաջարկվում է հրաժարվել Ծառայության ծառայություններից:
1.5.Սույն օֆերտայի պայմանների կատարման նպատակով օգտագործվող սահմանումներ.
1.5.1. Ծառայություններ՝տեղեկատվական ծառայություններ՝ ուղղված պատվերի ընդունմանը, մշակմանը, Գործընկերոջը փոխանցմանը, և Պատվիրատուին՝ պատվերի կատարման մասին տեղեկացմանը: Ծառայությունը Պատվիրատուին չի տրամադրում փոխադրման կամ տրանսպորտային որևէ այլ ծառայություն:
1.5.2. Պատվեր՝ Գործընկերների կողմից տրամադրվող, համակարգի կողմից մշակվող ծառայության պատվեր:
1.5.3. Ծառայության Գործընկեր՝ անձ, որն ինքնուրույն, սեփական ուժերով Պատվիրատուին մատուցում է ուղևորների և ուղեբեռների փոխադրման, բեռների փոխադրման ծառայություններ:
1.5.4. Անձնական գրասենյակ՝ Ծառայության պաշտոնական կայքում էջ, որը պարունակում է վիճակագրական տվյալներ՝ մատուցված ծառայությունների ծավալի և Պատվիրատուի անձնական հաշվի ներկայիս վիճակի մասին: Անձնական գրասենյակի գրանցման համար անհրաժեշտ է ներկայացնել տեղեկություններ՝ առնվազն Պատվիրատուի բաժանորդային հեռախոսահամարի մասին:
1.5.5. Անձնական հաշիվ՝ հաշիվ, որի վրա ամրագրվում են Պատվիրատուի կանխավճարային վճարումները և ծառայությունների դիմաց այդ գումարներից պահված (դուր գրված) դրամական միջոցները: Անձնական հաշիվն ունի եզակի համար և ձևավորվում է Ծառայության կողմից:
1.5.6. Անձնական հաշվի հաշվեկշիռ՝ որոշակի ժամանակաշրջանի կտրվածքով անձնական հաշիվ մուտքագրված և դուրս գրված գումարների միջև տարբերությունը:
1.5.7. Պատվիրատու՝ անձ, որն իրականացնում է փոխադրման ծառայության պատվեր Ծառայության միջոցով:
1.5.8. Երթուղի՝ տրանսպորտային միջոցի ուղությունը՝ մեկնակետից մինչև նպատակակետ:
1.5.9. Նախնական պատվեր՝ առնվազն 60 րոպե առաջ ընդունվող փոխադրման ծառայության պատվեր, որը ենթադրում է Պատվիրատուի կողմից նշված ժամանակ տրանսպորտային միջոցի ժամանման հնարավորություն:
1.5.10. Ընթացիկ պատվեր՝ պատվեր, որը ենթադրում է տրանսպորտային միջոցի հնարավորինս արագ ժամանում:
1.5.11. Բջջային հավելված՝ էլեկտրոնային հաշվիչ մեքենաների համար նախատեսված Պատվիրատուի բջջային սարքավորման վրա տեղակայվող և ծրագրային-ապարատային համալիր ներդրված ծրագիր,որը թույլ է տալիս ավտոմատացնել ծառայությունների պատվիրման գործընթացի կազմավորումը ինտենետի միջոցով:
2. Օֆերտայի առարկան
2.1. Ծառայությունը Պատվիրատուին անհատույց տրամադրում է Պատվերը ծրագրային-ապարատային համալիր մուտքագրելուն և Պատվիրատուին՝ պատվերի կատարման մասին տեղեկացնելուն ուղղված տեղեկատվական ծառայություններ: Ծառայությունը տրանսպորտային կազմակերպություն չի հանդիսանում և Պատվիրատուին ինքնուրույն ուղևորների և ուղեբեռների, բեռների փոխադրման կամ ցանկացած այլ տրանսպորտային ծառայություն չի մատուցում՝ հանդիսանալով օպերատոր, որը պատվերը փոխանցում է Գործընկերոջը:
3. Ծառայությունների մատուցման կարգը
3.1. Պատվիրատուի կողմից սույն օֆերտայի պայմանների ակցեպտն իրականացվում է Ծառայությանը դիմելու միջոցով՝ ցանկացած հասանելի ձևով տրանսպորտային միջոց պատվիրելով:
3.2. Պատվիրատուն պատասխանատվություն է կրում պատվերի տեղադրման ժամանակ տրամադրված տեղեկատվության բովանդակության և ճշգրտության համար:
3.3. Պատվերը տեղադրվելուց հետո Պատվիրատուի տվյալները գրանցվում են Ծառայության տվյալների բազայում: Պատվիրատուի մասին տվյալները չեն փոփոխվում և չեն խմբագրվում առանց նրա համաձայնության:
3.4. Ծառայությունն անհատույց տեղադրում է պատվերը ծրագրային-ապարատային համալիրում և այն Գործընկերոջը, որն ընտրում է պատվերը, տրամադրում է դրան տեղեկատվական հասանելիություն, Ծառայությանը տեղեկացնում է իր ընտրության մասին՝ նշելով ընտրված պատվերով ժամանման պահը: Ընդ որում, Ծառայությունը երաշխավորում է բացառապես պատվերի տեղադրումը ծրագրային-ապարատային համալիրում: Փոխադրման պատասխանատվությունը կրում է Գործընկերը:
3.5. Ծառայությունը Պատվիրատուին տեղեկացնում է տրանսպորտային միջոցի տրամադրման մասին` նշելով դրա մակնիշը, մոդելը, գույնը և պետական ​​համարանիշը:
3.6. Ծառայությունը կարող է ընդունել տրանսպորտի տրամադրման նախնական պատվեր: Տրանսպորտային միջոցի ժամանակին տրամադրման համար պատասխանատու է Գործընկերը, որը նախնական պատվերի մասին ժամանակին ծանուցվել է Ծառայության կողմից: Ընդ որում, ավտոմեքենայի տրամադրումը չի երաշխավորվում:
3.7. Ծառայությունն իրեն իրավունք է վերապահում հրաժարվել այն Պատվիրատուին ծառայություն մատուցելուց, ով համաձայն չէ սույն օֆերտայի պայմանների հետ՝ առանց հրաժարման պատճառները նշելու:
3.8. Ծառայության գործունեության ներքին հսկողության և պատվերների կատարման որակի բարելավման նպատակով Պատվիրատուի և Ծառայության միջև հեռախոսային խոսակցությունները ձայնագրվում են:
3.9. Մատուցվող ծառայությունների որակը բարելավելու, ինչպես նաև Գործընկերոջ և Պատվիրատուի օպերատիվ փոխգործակցությունն ապահովելու նպատակով՝ Պատվիրատուն իր իրավունքների խախտման մասին կարող է ծանուցել Ծառայությանը՝ էլեկտրոնային հետադարձ կապի միջոցով կամ գրավոր ձևով՝ Ծառայության գտնվելու վայրով: Այս դեպքում Ծառայությունը տեղեկացնում է Գործընկերոջը Պատվիրատուի պահանջի մասին, հայտնում է Գործընկերոջը կոնտակտային հեռախոսահամարը և պահանջի բովանդակությունը: Կոնֆլիկտի հետագա կարգավորումն իրականացվում է Պատվիրատուի և Գործընկերոջ միջև՝ առանց Ծառայության մասնակցության:
Սույն կետի բովանդակությունը չի վկայում և չի կարող գնահատվել որպես Ծառայության կողմից սույն օֆերտայով չնախատեսված  որևէ պարտավորության ստանձնում՝ կապված բնեղենով կամ դրամով վնասի հատուցման հետ, փոխհատուցման և (կամ) այլ պարտավորությունների ստանձնման հետ:
3.10. Պատվիրատուի անձնական տվյալների հավաքագրման և մշակման ընթացքում Ծառայությունն առաջնորդվում է«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև Ծառայության՝ գաղտնի տվյալների մշակման քաղաքականությամբ:
3.11. Պատվիրատուի մոտ ծառայությունների բնույթին վերաբերող հարցերի առաջացման դեպքում խորհրդատվության համար անհրաժեշտ է դիմել Ծառայության մասնագետին՝ նախքան պատվերի տեղադրումը:
3.12. Գործընկերների կողմից Ծառայությունների մատուցման որակի բարելավման, այդ թվում ՝ Գործընկերոջ կողմից պատվերը կատարելիս Պատվիրատուի գտնվելու վայրը որոշելու, ինչպես նաև Գործընկերոջ ավտոմեքենայի սրահում մոռացված իրերի թողնելու դեպքում սերվիսն իրավունք ունի Հաճախորդի բաժանորդային հեռախոսահամարը փոխանցել գործընկերոջը:
4. Ծառայության պարտավորությունները.
4.1. Պատվիրատուի պատվերն անհատույց տեղադրել ծրագրայի-ապարատային համալիրում և պատվերի կատարման մասին տեղեկացնել Պատվիրատուին:
4.2. Պատվիրատուին տեղեկացնել տրանսպորտային միջոցի հարկադիր ուշացման դեպքերի մասին:
4.3. Պատվիրատուին տեղեկացնել տրանսպորտային միջոցի տրամադրման անհնարինության դեպքերի մասին:
4.4. Պատվիրատուի կանխավճարային վճարումները ժամանակին փոխանցել անձնական հաշվին:
4.5. Ժամանակին հայտնաբերել և կանխարգելել Պատվիրատուի կողմից տրամադրվող տեղեկատվությանը չթույլատրված մուտքը և/կամ դրա փոխանցումն այն անձանց, որոնք ուղղակիորեն կապված չեն պատվերի կատարման հետ:
5. Պատվիրատուի պարտավորությունները.
5.1. Պատվիրել ծառայությունները՝ հաշվի առնելով մեքենայի տրամադրման համար անհրաժեշտ ժամանակը:
5.2. Հաշվի առնել տրանսպորտային միջոցի նստատեղերի քանակը և բեռնախցիկի ծավալը, ինչպես նաև տրանսպորտային միջոցի՝ երեխաներին պահող սարքերով հագեցվածության անհրաժեշտությունը:
5.3. Հայտնել Պատվիրատուի հեռախոսահամարը, տրանսպորտային միջոցի տրամադրման ժամանակը և հասցեն, տրանսպորտային միջոցի տեսակը, երթուղին, փոխադրման անհրաժեշտ պայմանները:
5.4. Տրամադրված տրանսպորտային միջոցն օգտագործել նախատեսված նպատակին համապատասխան:
5.5. Երթուղու ամբողջ ընթացքում տրանսպորտային միջոցում պահպանել մաքրությանը և կարգը:
6. Պատվիրատուի և Գործընկերոջ միջև հաշվարկների կատարման կարգը.
6.1. Ծառայությունը Պատվիրատուին անվճար հիմունքներով տրամադրում է ծառայություններ, որոնց առարկան որոշված է սույն օֆերտայով:
6.2. Ուղևորների և ուղեբեռների փոխադրման, բեռների փոխադրման ծառայությունների մատուցման համար հաշվարկները կատարվում են ուղղակիորեն Պատվիրատուի և Գործընկերոջ միջև: Ծառայությունը Պատվիրատուին տեղեկացնում է ծառայությունների մատուցման արժեքի մասին: Նշված արժեքը հաշվարկվում է այն Գործընկերոջ կողմից կիրառվող սակագների հիման վրա, որը պատվերն ընդունել է կատարման: Ծառայությունների վերջնական արժեքի մասին Պատվիրատուին տեղեկացնելը չի վկայում և չի​​կարող գնահատվել ասես, թե փոխադրման ծառայությունը տրամադրվում է Ծառայության կողմից:
6.3. Ուղևորների և ուղեբեռների փոխադրման, բեռների փոխադրման ծառայությունների մատուցման համար վճարման ձևը որոշվում է ուղղակիորեն Պատվիրատուի և Գործընկերոջ միջև` առանց Ծառայության մասնակցության:
6.4. Ծառայությունն ուղևորների և ուղեբեռների փոխադրման, բեռների փոխադրման ծառայությունների մատուցման համար վճարման կարգի և ձևի հետ կապված Պատվիրատուին և Գործընկերոջը որևէ ցուցում չի տալիս:
6.5. Պատվիրատուի կողմից ուղևորների և ուղեբեռների փոխադրման, բեռների փոխադրման ծառայությունների դիմաց վճարման համար, Ծառայությունն ապահովում է տեխնիկական հնարավորություն՝ հետևյալ եղանակներով.
6.5.1.Ինքնասպասարկման տերմինալում կանխավճարային վճարմամբ`Պատվիրատուի անձնական հաշվին դրամական միջոցները մուտք անելով,
6.5.2. Բանկային քարտերի միջոցով անկանխիկ վճարմամբ (տեխնիկական հնարավորության առկայության դեպքում):
6.6. Պատվիրատուի և Գործընկերոջ միջև կանխավճարային վճարման կամ բանկային քարտերի միջոցով անկանխիկ վճարման հաշվարկների դեպքում Ծառայությունը հանդես է գալիս որպես Գործընկերոջ գործակալ, որը հանդես է գալիս Գործընկերոջ անունից և նրա հաշվին` Պատվիրատուի դրամական միջոցների ընդունման մասով: Ծառայությունն իր վրա է վերցնում Գործընկերոջ գործակալի պարտականությունները միայն Պատվիրատուի դրամական միջոցների ընդունումն ապահովելու մասով:
6.7. Բանկային քարտի միջոցով անկանխիկ վճարումն իրականացվում է Visa, MasterCard, “Мир” վճարային համակարգերի կրեդիտային կամ դեբետային քարտերի միջոցով:
6.8. Բանկային քարտերի միջոցով անկանխիկ վճարում իրականացնելու հնարավորություն ստանալու համար անհրաժեշտ է գրանցվել անձնական գրասենյակում, ինչպես նաև բանկային քարտը կապել Պատվիրատուի անձնական հաշվին:
6.9. Բանկային քարտերի միջոցով անկանխիկ վճարում իրականացվում է միջազգային վճարային համակարգերի կանոններին համապատասխան` պահպանելով վճարման կատարման գաղտնիությունն ու անվտանգությունը: Պատվիրատուի կողմից տրամադրվող տեղեկատվության անվտանգությունն ապահովվում է վճարային քարտերի տվյալների անվտանգության չափանիշների ընթացակարգի պահանջներին համապատասխան, և ոչ ոք` ներառյալ Ծառայությունը, չեն կարող դրանք ստանալ: Բանկային քարտի տվյալներ մուտքագրումն իրականացվում է ընդունող բանկի պաշտպանված վճարային էջում, որն ապահովում է ծառայությունների անկանխիկ վճարումը:
6.10. Բանկային քարտի միջոցով անկանխիկ վճարում իրականացնելու հնարավորությունը հաստատելու նպատակով համապատասխան տրանսպորտային ծառայությունների արժեքի չափով դրամական միջոցները պատվերի տեղադրման պահին կարող են սառեցվել Պատվիրատուի բանկային քարտի վրա: Պատվիրատուի կողմից տեղադրված պատվերի չեղարկման դեպքում, ինչպես նաև այլ դեպքերում, երբ Պատվիրատուին տրանսպորտային ծառայություններ չեն մատուցվել, քարտի վրա սառեցված դրամական միջոցները վերադարձվում են Պատվիրատուին:
6.11. Պատվիրատուի կողմից հայցվող տրանսպորտային ծառայությունների ծավալի փոփոխման դեպքում (երթուղու փոփոխություն, Գործընկերոջ կողմից Պատվիրատուին այլ վճարովի ծառայությունների մատուցում և այլն)` արժեքը ենթակա է վերահաշվարկման: Պատվերի դիմաց վճարումն իրականացվում է Պատվիրատուի կողմից` փաստացի մատուցված ծառայությունների ծաալին համապատասխան:
6.12. Պատվիրատուն և Գործընկերն իրավունք ունեն սահմանել ուղևորների և ուղեբեռների փոխադրման, բեռների փոխադրման ծառայությունների դիմաց սույն օֆերտայով չնախատեսված վճարման այլ ձև, այդ թվում` կանխիկ դրամական միջովներով վճարում և գործող օրենսդրությանը չհակասող այլ ձևեր:
6.13. Գործընկերը կարող է նախատեսել վճար՝ Պատվիրատուին մատուցվող հետևյալ լրացուցիչ ծառայությունների համար.
6.13.1. Պատվիրատուին ավտոմեքենայի ժամանման մասին ծանուցելուց հետո 5 րոպեից ավել սպասելը,
6.13.2. Տրանսպորտային միջոցի բեռնախցիկում մեծածավալ բեռի փոխադրումը,
6.14. Նշված հասցեով ավտոմեքենայի ժամանումից հետո Պատվիրատուի` ուղևորությունից հրաժարվելու դեպքում Գործընկերն իրավունք ունի տույժ նշանակել: Տույժի չափը սահմանվում է Գործընկերոջ կողմից:
6.15. Ծառայությունը Պատվիրատուին տեղեկացնում է լրացուցիչ ծառայությունների մատուցման դիմաց Գործընկերոջ կողմից սահմանված սակագների և տույժի մասին: Ընդ որում, մատուցված լրացուցիչ ծառայությունների դիմաց հաշվարկը, տույժի վճարումն իրականացվում է ուղղակիորեն Գործընկերոջը` Պատվիրատուի և Գործընկերոջ միջև սահմանված ձևով:
7. Կողմերի պատասխանատվությունը.
7.1. Կողմերն իրենց պարտավորությունների չկատարման համար պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
7.2. Ծառայությունը պատասխանատվություն չի կրում ծառայությունների մատուցման ընթացքում ընդհատումների համար, որոնք առաջացել են Ծառայությանը չպատկանող ծրագրային ապահովման կամ սարքավորումների խափանումների պատճառով:
7.3. Ծառայությունը պատասխանատվություն չի կրում սարքավորումների, ծրագրային ապահովման փոփոխմամբ, ինչպես նաև Ծառայության աշխատունակության ապահովման և տեխնիկական միջոցների զարգացման նպատակով իրականացվող այլ աշխատանքերի կատարմամբ պայմանավորված ծառայությունների մատուցման ընթացքում ամբողջական կամ մասնակի ընդհատումների համար:
7.4. Ծառայությունը պատասխանատվություն չի կրում ծառայություններից օգտվելու արդյունքում Պատվիրատուի կրած ուղղակի վնասների, բաց թողնված օգուտի համար:
7.5. Ծառայությունը պատասխանատվություն չի կրում Գործընկերոջ կողմից իր պարտավորությունների չկատարման համար:
8. Վեճերի լուծման կարգը.
8.1. Սույն օֆերտայի կատարմամբ պայմանավորված վեճերն ու տարաձայնությունները Կողմերը լուծում են բանակցությունների միջոցով:
8.2. Բանակցությունների միջոցով վեճերի լուծման անհնարինության դեպքում վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
9. Հատուկ պայմաններ.
9.1. Սույն խմբագրությամբ օֆերտայի պայմաններին համաձայնություն տալու դեպքում` Պատվիրատուն համաձայնում է ստանալ կապի միջոցներով տարածվող տեղեկատվական հաղորդագրություններ, ինչպես նաև գովազդային տեղեկատվություն (այդ թվում` հաղորդագրություններ Viber, WhatsApp, Telegram և այլ ինտերնետ-մեսենջերների միջոցով)` այն նպատակով և այն դեպքերում, երբ նման համաձայնությունը նախատեսված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: